ԲԿ-ի էնդոսկոպիկ ախտորոշիչ հետազոտության ծառայության ղեկավարի սխալն առաջացրել է 37-ամյա տղամարդու մահը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բժշկական կենտրոնում բուժվող հիվանդի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ 2013 թվականի դեկտեմբերի 4-ին՝ բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ախտորոշիչ հետազոտության ծառայության ղեկավարը դրսևորելով անփույթ վերաբերմունք իր պարտականությունների նկատմամբ՝ բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող 37-ամյա հիվանդին ցուցաբերել է ոչ պատշաճ բժշկական օգնություն: Մասնավորապես՝ ծառայության ղեկավարը ախտորոշիչ հետազոտություն կատարելիս 37-ամյա հիվանդի աղեստամոքսային համակարգն ուսումնասիրել է մասամբ. չհետազոտելով 12-մատնյա աղին՝ նրա մոտ չի հայտնաբերել ակնհայտ արյունահոսության աղբյուր հանդիսացած 12-մատնյա աղու քրոնիկական խոցը, ինչի հետևանքով հիվանդին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող նույն բժշկական կենտրոնի մասնագետները հետազոտության տվյալներով հանգել են սխալ հետևության և հիվանդի բուժօգնությունը ցուցաբերել են ոչ լրիվ ծավալով: Արդյունքում՝ խոցից շարունակական արյունահոսության պատճառով, 37-ամյա հիվանդի մոտ առաջացել է հեմոռագիկ շոկ, որն էլ անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ախտորոշիչ հետազոտության ծառայության ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ |
Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
98Երեկ, 11:30Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
14824.04.2024, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
28624.04.2024, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
9824.04.2024, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
13424.04.2024, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
11024.04.2024, 01:30