Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Մերձավոր Արևելքում սրընթաց զարգացումներ են». Վարդան Ոսկանյան

269
Ուրբաթ, 21 փետրվարի, 2020 թ., 08:45
«Մերձավոր Արևելքում սրընթաց զարգացումներ են». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մերձավոր Արևելքում սրընթաց զարգացումներ են, որոնցում միանգամից երկու փաստացի ռազմադաշտերում բախվել են Ռուսաստանի և Թուրքիայի շահերը։

Սիրիական Իդլիբում ռուսական աջակցությամբ կառավարական զորքերը ռազմական լուրջ հաջողություններ են գրանցում և, ըստ էության, մեթոդաբար դուրս մղում թուրքամետ ահաբեկիչներին և թուրքական «խաղաղապահներին» Սիրիայի տարածքից՝ պատրաստվելով վճռական գրոհին, իսկ Մոսկվայում Ռուսաստանի պաշտապանության նախարարի հետ հանդիպող ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակը հարված է հասցնում Տրիպոլիի նավահանգստում ռազմական ուղեբեռով կայանած թուրքական նավին։

Բոլորը սպասում են՝ հասկանալու արդյոք Էրդողանը միայն սպառնո՞ւմ է, թե իրոք վճռական է ներխուժելու Սիրիայի հյուսիս-արևմուտք և կանխելու Իդլիբ քաղաքի ազատագրումը, այն դեպքում, երբ ՄԱԿ-ում Ռուստաստանի ներկայացուցիչը հայտարարում է, որ Սիրիայում պետք է շարունակել ահաբեկչության դեմ պատերազմը և սիրիական պետական վերահսկողության տակ վերցնել այս երկրի ողջ տարածքը»։