Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Բլումբերգը պատրաստ է ամսական 2500 դոլար վճարել՝ սոցցանցերում իրեն գովաբանելու համար. #WSJ

1894
Հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ., 13:10
Բլումբերգը պատրաստ է ամսական 2500 դոլար վճարել՝ սոցցանցերում իրեն գովաբանելու համար. #WSJ

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը սոցցանցերի օգտատերերին պատրաստ է ամսական 2,5 հազար դոլար վճարել՝ ԱՄՆ նախագահական մրցավազքում իր թեկնածությունը խթանելու համար: Ինչպես նշում է է Wall Street Journal-ը, Կալիֆորնիա նահանգից մոտ 500 մարդ նախնական փուլում նման ծառայություններ կտրամադրի միլիարդատիրոջը:
Հրապարակման համաձայն, աշխատանք փնտրողներից պահանջվում է ամեն օր սոցիալական ցանցերում իրենց էջերում տեղադրել Բլումբերգին աջակցող գրառումներ, ինչպես նաև քարոզչություն անցկացնել իրենց ընկերների և ծանոթների շրջանում՝ կարճ հաղորդագրությունների միջոցով: Շաբաթական 20-30 ժամ նման աշխատանքների համար աշխատակիցը կստանա ամսական 2,5 հազար դոլար։