Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Դու հայ չես, աղբ ես». համացանցը քննարկում է ռուս ընկերոջ հետ շփվող աղջկան վիրավորող հայի պահվածքը

1286
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ., 23:50
«Դու հայ չես, աղբ ես». համացանցը քննարկում է ռուս ընկերոջ հետ շփվող աղջկան վիրավորող հայի պահվածքը

Համացանցի ռուսական ու հայկական տիրույթում բուռն քննարկումների ու քննադատությունների տեղիք է տվել մի տեսանյութ, որում իրեն հայազգի համարող երիտասարդը ռուսերենով հայհոյում ու վիրավորում է իր ռուս ընկերոջ հետ սրճարանում նստած հայուհուն: AspeT անունը կրող շարժման մասնակից տղամարդն աղջկան աղբ է անվանում՝ օտարազգու հետ շփվելու համար: Աղջիկն արդարանում է, որ ինքը կիսով չափ է հայ, իր հայրը հայ է, սակայն մայրը ռուս է: Սակայն սա բնավ չի մեղմում երիտասարդի զայրույթն, ով սեղանի վրայի առարկաները նետում է վիրավորանքից լացակումած աղջկա վրա: