Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Մեծ Բրիտանիան խստացնելու է ԵՄ քաղաքացիների համար վիզաներ ստանալու կանոնները

1880
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ., 17:10
Մեծ Բրիտանիան խստացնելու է ԵՄ քաղաքացիների համար վիզաներ ստանալու կանոնները

Մեծ Բրիտանիան որոշել է կտրուկ խստացնել միգրացիայի կանոնները: Միևնույն ժամանակ, ԵՄ քաղաքացիները վիզաներ ստանալու հարցում առավելություններ չեն ունենա, հայտնում է Bloomberg-ը:

Նրանք ստիպված կլինեն այլ երկրների քաղաքացիների հետ մասնակցել Թագավորության նոր միգրացիոն համակարգին: Մասնավորապես, Մեծ Բրիտանիայում աշխատելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է որոշակի միավորներ հավաքել։ Դիմող անձը պետք է լավ տիրապետի անգլերենին և ունենա աշխատանքի պաշտոնական հրավեր՝ տարեկան առնվազն 25,6 հազար ֆունտից ոչ պակաս աշխատավարձով:

Այս միջոցառումները երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ «էժան, ցածր որակավորում ունեցող աշխատուժից» կախվածությունը վերջ տալու ծրագրի մի մասն են: Վարչապետը խոստացել է դադարեցնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիա ժամանող մարդկանց անվերահսկելի հոսքը: