#Apple-ի բաժնետոմսերի գինն ընկել է գրեթե 2%-ով․ #CNBC
![]() Apple-ի բաժնետոմսերի գինը սակարկությունների ավարտին նվազել է գրեթե 2%-ով: Ինչպես փոխանցում է CNBC հեռուստաընկերությունը, անկումը կապված է եռամսյակային շահույթի նվազման հետ, որի պատճառը նոր կորոնավիրուսի բռնկումն է։ NASDAQ էլեկտրոնային բորսայի կայքում տեղադրված տվյալների համաձայն՝ Apple-ի բաժնետոմսերի գինը նվազել է 5,95 դոլարով (1,83%) և ներկայումս կազմում է 319 դոլար: Նախորդ շաբաթ կայացած սակարկությունների ավարտին Apple-ի բաժնետոմսերի գինը մեկ բաժնետոմսի համար 324,95 դոլար էր, իսկ երեքշաբթի սակարկությունների ընթացքում արժեքը ընկել է՝ հասնելով մինչև 315.34 դոլարի: 2020 թվականի ֆինանսական տարվա առաջին եռամսյակի հաշվետվության համաձայն՝ կանխատեսվում էր, որ ընկերության եկամուտները կկազմեն մինչև 67 միլիարդ դոլար, գործառնական ծախսերը՝ 9,7 միլիարդ դոլար: Ըստ ընկերության՝ այս ցուցանիշն առաջին հերթին պայմանավորված է iPhone սմարթֆոնների մատակարարման սահմանափակմամբ և երկրորդ՝ Չինաստանում Apple-ի արտադրանքի պահանջարկի անկմամբ: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
