Այսօր Գուրգեն Մարգարյանի սպանության 16-րդ տարելիցն է
2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործի կողմից դաժանաբար սպանվեց ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրին մասնակցող ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանը։ Նա մասնակցում էր «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական դասընթացներին: Փետրվարի 19-ի առավոտյան՝ ժամը 5-ին, ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը մուտք է գործել հանրակացարանի այն սենյակ, որտեղ բնակվում էին Մարգարյանն ու նրա հունգարացի դասընկեր Քութի Բալաշը։ Սաֆարովը քնած Մարգարյանի գլխին և վզին կացնի 16 հարված է հասցրել։ Բալաշը, զարթնելով ձայներից, ապշած տեսարանից գոռգոռացել է Սաֆարովի վրա և դուրս է վազել սենյակից՝ օգնություն կանչելու։ Սաֆարովն այդ ընթացքում կացինը ձեռքին՝ գնացել է մյուս հայ սպա Մակուչյանի սենյակ, որը, սակայն, փակ է եղել։ Սաֆարովը գոռացել է նրա անունը և պահանջել, որ բացի դուռը։ Մակուչյանի լիտվացի հարևանը թույլ չի տվել բացել դուռը։ Շուտով ժամանած հունգարական ոստիկանությունը ձերբակալել է Սաֆարովին։ Հունգարիայի իշխանությունները մարդասպանին դատապարտել էին ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի: Սակայն մի քանի տարի հետո այս երկրի իշխանություններն Ադրբեջանի իշխանությունների հետ գործարքի գնացին: 2012 թվականի օգոստոսի 31-ին Սաֆարովի հանձնվեց Ադրբեջանին՝ հետագա պատիժն այնտեղ կրելու համար, և նույն օրն էլ նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց: Մարդասպանը բնակարան նվեր ստացավ, կոչումն էլ բարձրացվեց մինչ մայոր՝ ութ տարվա աշխատավարձի վճարումով: Տվյալ որոշմանը Հայաստանի արձագանքը չուշացավ: ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվեցին: 2013թ. մարտին Մարգարյանի իրավահաջորդները դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ներկայացնելով անհատական հայց Ադրբեջանի և Հունգարիայի դեմ: Նրանք պահանջում են ճանաչել, որ Հունգարիայի կողմից Ադրբեջանին Սաֆարովի փոխանցումը և Ադրբեջանի կողմից նրան ներման շնորհումը և ըստ էության՝ արդարացումն ու հերոսացումը, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով (այն է՝ կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքները։ Այս պահին գործը գտնվում է եզրափակիչ փուլում: Մարգարյանը հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Աջափնյակ վարչական շրջանում տեղադրվել է նրա հուշարձանը: Գուրգեն Մարգարյանի անունն է կրում Երևանի համար 94 դպրոցը, սպայի անունով բարեգործական հասարակական կազմակերպություն կա: |
«Օրը ցերեկով գողանում են բազալտե եզրաքարերը». Թեժ գիծ (տեսանյութ)
3014:18«Դիպուկահարը խփում էր մեր զինվորին, հրաման էի ստանում՝ պատասխան չտալ»․ Արշակ Կարապետյան (տեսանյութ)
6713:18«Խորհրդային սահմաններին վերադարձը խնդիր է առաջացնելու նաև Կիրանցի հատվածում». Դավիթ Գալստյան (տեսանյութ)
6913:06«Իմ տեղեկություններով, վարչապետի աթոռը զբաղեցնողն ուղևորվում է Ոսկեպար». Գառնիկ Դանիելյան
9112:18Սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք
11011:36«Արցախի վաճառքի այս ամբողջ գործարքից տուժեց միայն սովորական արցախցին»․ Նաիրի Հոխիկյան
11111:24