Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Առաջարկվում է ՌԴ Սահմանադրության մեջ ամրագրել նախկին նախագահների անձեռնմխելիության դրույթ

662
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ., 11:40
Առաջարկվում է ՌԴ Սահմանադրության մեջ ամրագրել նախկին նախագահների անձեռնմխելիության դրույթ

ՌԴ սահմանադրության փոփոխություններով առաջարկվում է անձեռնմխելիության դրույթը, որն այժմ գործում է միայն պաշտոնավարող նախագահի համար, տարածվի նաև նախկին նախագահների վրա:

«Սա կլինի նրա անկախ գործունեության սահմանադրական երաշխիքը»,- աշխատանքային խմբի նիստում հայտարարել է «Ռուսաստանի կանանց միություն» կուսակցության ղեկավար Եկատերինա Լախովան: Նա հիշեցրել է, որ նախագահը, լինելով Սահմանադրության, մարդու և քաղաքացիական իրավունքների և ազատությունների երաշխավորը, ձեռնարկում է սահմանադրական միջոցներ Ռուսաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար:

Աշխատանքային խմբի առաջարկով համապատասխան փոփոխությունն արդեն ձևակերպվել է, նշել է Պետդումայի պետականաշինության և օրենսդրության հանձնաժողովի ղեկավար Պավել Կրաշենիննիկովը:

«Մենք դա քննարկել ենք, և նման փոփոխություն գոյություն ունի»,- ասել է նա: