Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Պուտինն աշխատանքից հեռացրել է իր մոտ 7 տարի աշխատած խորհրդականին

713
Երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ., 22:05
Պուտինն աշխատանքից հեռացրել է իր մոտ 7 տարի աշխատած խորհրդականին

ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի հրամանով աշխատանքից ազատվել է նրա օգնական Վլադիսլավ Սուրկովը:

Ավելի վաղ խոսակցություններ են եղել այն մասին, որ Սուրկովն աշխատանքից ազատվել է՝ ուկրաինամետ քաղաքական հայացքների պատճառով:

Վլադիմիր Սուրկովը ՌԴ նախագահի օգնականն էր 2013 թվականի սեպտեմբերից: Նա զբաղվում էր Ուկրաինայի հետ փոխհարաբերություններին վերաբերող հարցերով, որպես փորձագետ՝ մասնակցել է «նորմանդական քառյակի»աշխատանքներին: