Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Լիբիայի Ազգային բանակը» թուրքական նավ է ոչնչացրել

292
Երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ., 18:45
«Լիբիայի Ազգային բանակը» թուրքական նավ է ոչնչացրել

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի նավահանգստում գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակը» ռմբակոծել է զենք-զինամթերք տեղափոխող թուրքական նավ:

Դեպքի առնչությամբ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից դեռևս որևէ պաշտոնական արձագանք չկա:

Նշվում է, որ թուրքական նավը ոչնչացվել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Լիբիայի հարցի շուրջ արած հայտարարությունից հետո:

Չավուշօղլուն պնդել էր, որ «Լիբիայի Ազգային բանակը» խախտում է հրադադարը և շեշտել, որ պետք է դադարեցնել գեներալ Հաֆթարի գործողությունները:

Ավելի վաղ «Լիբիայի Ազգային բանակը» հայտարարել էր, որ իրենց ձեռքն էր անցել Լիբիայի ջրերում խարիսխ գցած թուրքական մի նավ, այդ թվում՝ նավի անձնակազմը, գրում է Ermenihaber-ը: