Երևան`   +16 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

599
Երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ., 13:35
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով փետրվարի 18-ի դատական նիստը հետաձգվեց դատական գործով թարգմանիչ Ծովինար Վարդանյանի բացակայության պատճառով: Թարգմանիչն իր չներկայանալու մասին դատարանին տեղեկացրել էր նիստի մեկնարկից քիչ առաջ:

Հիշեցնենք, որ Ծ. Վարդանյանի ներկայությունն ապահովվում է ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի համար:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատական նիստը հետաձգվում է, քանի որ հնարավոր չէ ապահովել այլ թարգմանչի ներկայություն:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 25-ին, ժամը 13-ին: