Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ.

«Զինծառայողների մահվան քննությունները տարվում են դեպի չբացահայտում». Ժաննա Ալեքսանյան

184
Երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ., 01:30
«Զինծառայողների մահվան քննությունները տարվում են դեպի չբացահայտում». Ժաննա Ալեքսանյան

Միայն վերջին երկու շաբաթում հայկական բանակում 8 զինծառայող է մահացել։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Factor TV-ի եթերում նշել է, որ դրությունը տագնապահարույց է․ «Սա արտառոց իրավիճակ է, պետք է համազգային սուգ հայտարարել, պառլամենտում հրավիրել լսումներ, հայտարարել արտակարգ իրավիճակ, այսքան տարի չեմ տեսել այսպիսի պարբերականությամբ զոհեր։ Ի՞նչն է ամենաահավորը, որ արձագանք չկա»,- ասել է նա:

Ալեքսանյանը, շեշտում է՝ վերջին աղմկահարույց մահվան դեպքերով էլ քրեական գործ հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, ինչը նշանակում է, որ զինծառայողների մահվան քննությունները տարվում են դեպքի չբացահայտում․ «Դատախազությունը և գուցե բանակի․․․․ շահագրգիռներն ուզում են ասել, որ չենք բացահայտելու։ Որևէ մեկը ելույթ չի ունենում, ասի՝ ինչ են մտածում, ձեր զավակները ապահով են, հասկացանք, դուք տանում եք բոլոր ընտանիքներից բանակ, բարի եղեք՝ հավասար պայմաններ ստեղծել։ Դրանք ինքնասպանություններ չեն, սա պարարտ հող է բանակում անպատժելիության մթնոլորտը պահելու։ Եթե չեն բացահայտվում հանցագործությունները, ծնվում են նորերը։ Քննչական կոմիտեն թող փակեն ընդհանրապես, գլխավոր դատախազը եթե չի կարողանում վերահսկել, թող հեռանա։ Տարիներ շարունակ մենք գոռում ենք։ Եթե վարչապետը պատմական մինիմում էր արձանագրել, հիմա էլ արձանագրել է պատմական մաքսիմում»,- ասել է իրավապաշտպանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Սա արտառոց իրավիճակ է, պետք է համազգային սուգ հայտարարել». Ժաննա Ալեքսանյան