Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Բաքվում ոստիկանությունը թույլ չի տվել ընդդիմությանն ակցիա անցկացնել. ցուցարարներին տեղափոխել են այլ քաղաքներ

724
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ., 15:15
Բաքվում ոստիկանությունը թույլ չի տվել ընդդիմությանն ակցիա անցկացնել. ցուցարարներին տեղափոխել են այլ քաղաքներ

Բաքվում հանրահավաքի մեկնարկից մի քանի ժամ առաջ ձերբակալվել են քաղաքական հայտնի գործիչներ և թեկնածուներ, այդ թվում՝ «Հանրապետական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը, «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին և հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովը:

Հանրահավաքից առաջ տասնյակ ոստիկաններ ձերբակալել են բոլոր նրանց, ովքեր փորձել են մասնակցել ցույցերին։

Ներքին գործերի նախարարությունը BBC-ին հայտնել է, որ ձերբակալվածներ չկան, կան միայն «հանրահավաքներից հեռացվածներ»:
Ակցիայի մասնակիցներին ավտոբուսներով դուրս են բերել մայրաքաղաքից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա:

Ըստ «Թուրան» գործակալության՝ ձերբակալվածներն արդեն ազատ են արձակվել, հայտնում է «Кавказский узел»-ը:

Հիշեցնենք՝ փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ծավալված ցույցերի ընթացքում ձերբակալվել է 55 մարդ, բոլոր նրանք, ովքեր իրենց անհամաձայնությունն են հայտնել Ադրբեջանի ԿԸՀ-ի կողմից հրապարակված պաշտոնական տվյալների հետ:

Բաքվում ոստիկանությունը թույլ չի տվել ընդդիմությանն ակցիա անցկացնել. ցուցարարներին տեղափոխել են այլ քաղաքներ