Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

«Օրենքի առջև մեղավորները պատասխան են տալու». Գոռ Գևորգյան

838
Շաբաթ, 15 փետրվարի, 2020 թ., 11:15
«Օրենքի առջև մեղավորները պատասխան են տալու». Գոռ Գևորգյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զինծառայողի մահը մեզ համար ողբերգություն է, այն անմիջականորեն առնչվում է յուրաքանչյուրիս։ Իմ կարեկցանքն եմ հայտնում որդեկորույս ընտանիքներին:
Մենք բոլորով ենք պատասխանատվություն կրում բանակում, և ոչ միայն, տիրող իրավիճակի համար:
Սիրելի՛ քաղաքացիներ, չկա որևէ արդարացում և սփոփանք ոչ պատերազմական պայմաններում զինծառայողի կորստին, բայց և խնդրում եմ բանակի վերաբերյալ, հասարակության մեջ, Արցախի հարցում չփորձել անցկացնել որևէ բաժանարար գիծ:
Բանակը մեր պետականության գոյության ողնաշարն է:
Այս կապակցությամբ պառակտող թյուրընկալումներն ու ապատեղեկատվությունը անթույլատրելի են մեզ համար։
Վստահեցնում եմ, որ օրենքի առջև մեղավորները պատասխան են տալու»: