Հում՝ աշխարհի ամենափոքր քաղաքը
![]() Միջնադարյան այս քաղաք-ամրոցը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենափոքր քաղաք: Այն գտնվում է Խորվաթիայի Իստրիա կղզում՝ 349 մ բարձրության վրա: Համաձայն լեգենդի՝ Հումն ահռելի քարաժայռերից կառուցել են հսկաները: Հումը քաղաքի կարգավիճակ է ստացել դեռևս 11-րդ դարում, այն ունի իր քաղաքապետը, ոստիկանապետը, բժիշկը, դատավորը և հրշեջը: Նախորդ դարի 40-ականներին այստեղ ապրում էր 450 մարդ: Այժմ այստեղ մշտական բնակություն ունի 23 մարդ: Հումում հոյակապ պահպանվել են 12-րդ դարի որմնանկարները: Այստեղ կա 13 շենք, 2 փողոց, 3 տաճար, թանգարան, փոստ, գերեզմանատուն, ռեստորան, հյուրանոց: Ամեն տարի հունիսի կեսերին այստեղ անց են կացվում քաղաքապետի ընտրություններ, որին մասնակցում են միայն տղամարդիկ: Գործընթացն ավարտվում է պարի փառատոնով: Զբոսաշրջիկներն այստեղ հիմնականում այցելում են տնական 38-աստիճան թնդությամբ բուժիչ Humska Biskа, թուրմը վայելելու համար, որը պատրաստում են խոտաբույսերից՝ հին կելտերի բաղադրատոմսով: Տեղացիները վստահեցնում են, որ այս ըմպելիքն ավելի քան 2 հազար տարեկան է: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

«Եթե արդյունք չեք տեսնում, չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա»․ Գագիկ Իսախանյանը՝ անհետ կորածների հարազատներին (տեսանյութ)
6214:12
««Ոստիկանությունը փաստացի հերքում է իր հայտարարությունը՝ 10 եպիսկոպոսների հայտարարության վերաբերյալ»․ Էդգար Ղազարյան
6713:48
«Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին»․ Ռուբեն Վարդանյան
6713:42
«Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան․ պատրաստ եղեք անազնիվ մրցության»․ Հովհաննես Խուդոյան
7313:18
Դելիում ավելի քան 250 չվերթ է հետաձգվել օդի աղտոտվածության պատճառով
11113:12
«Կանոններ այսօր Էջմիածին գնացողների համար՝ հնարավորինս խուսափելու քրեական գործերից»․ Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
8312:48











