Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

ԱՄՆ պետդեպը Հայաստանին 640 հազար դոլար կհատկացնի. #RT

828
Հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ., 14:35
ԱՄՆ պետդեպը Հայաստանին 640 հազար դոլար կհատկացնի. #RT

ԱՄՆ պետդեպարտամենտի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքային հարաբերությունների բյուրոն նախատեսում է ավելի քան 640,000 դոլար հատկացնել Հայաստանին՝ «ժողովրդավարության մշակույթը» զարգացնելու համար: Այս մասին ասված է ամերիկյան գերատեսչության հրապարակած փաստաթղթերում, գրում է RT-ն։

«Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքային հարաբերությունների բյուրոյի նպատակը Հայաստանի քաղաքացիական հասարակության՝ բացասական ազդեցությունների նկատմամբ կայունությունը բարձրացնելու ջանքերին աջակցելու միջոցով ժողովրդավարության մշակույթի խթանումն է»,- նշվում է փաստաթղթում:

Բացի այդ, տեքստում նշվում է, որ ծրագրի բաղկացուցիչներից մեկը կարող է լինել տեղական ԶԼՄ-ներում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների մոնիթորինգը։