Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

#WhatsApp օգտագործողների թիվը գերազանցել է 2 միլիարդը

1718
Հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ., 15:15
#WhatsApp օգտագործողների թիվը գերազանցել է 2 միլիարդը

WhatsApp մեսենջերի օգտագործողների թիվը գերազանցել է 2 միլիարդը, տեղեկանում ենք մեսենջերի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունից:
Նշվում է, որ երկու տարվա ընթացքում օգտագործողների թվաքանակն ավելացել է 500 միլիոնով:
WhatsApp-ն անվճար ծառայություն է, որը հնարավորություն է տալիս փոխանակվել տեքստային հաղորդագրություններ և աջակցում է ձայնային հաղորդակցությունը, որը ստեղծվել է 11 տարի առաջ: 2014-ին WhatsApp մեսենջերը ձեռք է բերել Facebook ընկերությունը՝ 19 միլիարդ դոլարով: