Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

ՏՄՊՊՀ նախագահը՝ ձվի գնի կտրուկ անկման մասին

887
Հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ., 11:50
ՏՄՊՊՀ նախագահը՝ ձվի գնի կտրուկ անկման մասին

Վերջին օրերին տեղական շուկայում ձվի գինն էականորեն նվազել է. այսօր ձու կարելի է գնել նաև 35 դրամով: «Հասարակության շրջանում հավկիթի շուկայի հետ կապված աղմուկ է բարձրացրել: Գնի հսկայական անկում կա, բայց ուզում եմ հստակ ասել, որ պաշտոնական որևէ տվյալ չկա, որ ՀՀ ձու է ներմուծվել: Գերարտադրության խնդիր է կամ մեծ տնտեսվարողների վարած քաղաքականության, որն այս պահին ուսումնասիրում ենք»,- ասաց ՏՄՊՊՀ նապագահ Գեղամ Գևորգյանը: «Եթե եղավ մեծ տնտեսվարողների վարած հակամրցակցային քաղաքականություն, պատասխանատվության կենթարկենք, բայց կրկնում եմ՝ ներմուծման տեղեկատվությունը չի համապատախանում իրականությանը»,- հավելեց պաշտոնյան: