Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Սիրիական բանակն Իդլիբում շրջապատել է թուրքական չորս դիտակետ

1660
Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ., 13:45
Սիրիական բանակն Իդլիբում շրջապատել է թուրքական չորս դիտակետ

Իդլիբում թուրքական չորս դիտակետեր և ռազմական երկու դիրքեր գտնվում են սիրիական բանակի կողմից վերահսկվող տարածքում, հայտարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Associated Press գործակալությանը տված հարցազրույցում:
Նախարարի խոսքով՝ թուրք զինվորականներին հանձնարարվել է պատասխան գործողություններ ձեռնարկել, երբ սիրիացի զինծառայողները հարձակվեն դիտակետերի վրա:
Փետրվարի 3-ին Իդլիբում սիրիական բանակի կողմից հրետակոծման հետևանքով սպանվել էր թուրք 8 զինվորական և քաղաքացիական անձ: Ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պատասխան քայլով զոհվել է սիրիացի 76 զինծառայող: