Երևան`   +29 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը կրճատումների մասին

757
Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ., 16:25
Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը կրճատումների մասին

Սպիտակ տան աշխատակիցների մի մասը կկրճատվեն կամ կտեղափոխվեն այլ աշխատանքի՝ աշխատանքից հեռացված փոխգնդապետ Ալեքսանդր Վինդմանի նման, ով իմպիչմենթի լսումների գործով ցուցմունք է տվել ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի: Այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Թրամփը խոստովանել է, որ դժգոհ է եղել փոխգնդապետ Վինդմանից:

Թրամփը նաև հաստատել է, որ Սպիտակ տունը տեղյակ է եղել ԱՄՆ վարչակազմից մի պաշտոնյայի ինքնության մասին, ով 2019-ին անանուն հեղինակի անվան տակ գիրք է հրապարակել իր կողմից սաբոտաժի և նրա համախոհների մասին։ «Չեմ ցանկանում բացահայտել նրա ինքնությունը, սակայն, երբ իմանաք, թե ով է նա՝ կզարմանաք»,-հայտարարել է Թրամփը։
Անանուն հեղինակի գիրքը վաճառքի է հանվել ԱՄՆ-ում նոյեմբերի 19-ին և դարձել է բեսթսելլեր: 2018-ի սեպտեմբերի 5-ին «The New York Times»-ը հրապարակել է նույն հեղինակի հոդվածը, ով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյա է: