Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

ԱՄՆ-ն մեղադրում է #Huawei-ին բջջային ցանցեր գաղտնի մուտքի համար

1647
Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ., 12:00
ԱՄՆ-ն մեղադրում է #Huawei-ին բջջային ցանցեր գաղտնի մուտքի համար

Չինական Huawei ընկերությունն ամբողջ աշխարհում տիրապետում է բջջային հեռախոսների ցանցերի գաղտնի մուտքերին, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաների հայտարարությունները:

Ինչպես նշում է թերթը, երբ հեռահաղորդակցման սարքավորումներ արտադրողները վաճառում են դրանք բջջային օպերատորներին, ապա նրանք պարտավոր են սարքերում ներառել «պատուհան» (բեքդոր, անգլ․՝ backdoor)՝ իշխանությունների կողմից ցանցեր մուտք գործելու համար: Այս դեպքում արտադրողը, ինչպես և սպասվում է, չի կարող օգտագործել բեքդորն առանց օպերատորի իմացության: «Հետախուզման մեխանիզմին» իրավապահների մուտքի կարգը կարգավորվում է յուրաքանչյուր երկրի կողմից անհատապես: ԱՄՆ իշխանությունները պարբերաբար մեղադրում են Huawei-ին արդյունաբերական լրտեսության և տեխնոլոգիայի գողության մեջ: