Բեյրութում ոստիկանությունը ջրցան է կիրառել ցուցարարների դեմ
![]() Փետրվարի 11-ին Բեյրութի կենտրոնում հավաքված ցույցի մասնակիցների դեմ ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ, գրում է ТАСС գործակալությունը։ Ցուցարարների խմբերը փորձել են ներխուժել Պլյաս Էտուալում գտնվող խորհրդարանի շենք, որտեղ անցկացվելու է Պատգամավորների պալատի նիստը՝ նվիրված վարչապետ Հասան Դիաբի գլխավորած կառավարությանը վստահության քվե հայտնելուն։ Ակցիայի մասնակիցները փորձել են նաև արգելափակել Բեյրութի առափնյա «Ֆինիցիա» հյուրանոցի տարածքը, որպեսզի օրենսդիրներին թույլ չտան հասնել խորհրդարանի շենք: Փետրվարի 6-ին Դիաբի կաբինետը հաստատել էր փոփոխությունների ծրագիրը, որն ուղղված է երկրի տնտեսության իրավիճակի կայունացմանը: Կաբինետում պատրաստվում են նաև դատական բարեփոխումներ և հակակոռուպցիոն մի շարք միջոցառումներ իրականացնել: Արևմտամետ կուսակցությունները հրաժարվել են անդամակցել նոր կառավարությանը և միացել են ընդդիմությանը: Ընդդիմության շարքերում է «Ալ Մուսթաքբալ» սուննիական շարժումը, որի առաջնորդ Սաադ Հարիրին ղեկավարել է նախորդ կոալիցիոն կաբինետը և հրաժարական է ներկայացրել անցած տարվա հոկտեմբերի 29-ին՝ Լիբանանում տեղի ունեցած բողոքի ֆոնին: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
