«Արգելքը սկսել է գործել Հրայր Թովմասյանի օրոք՝ Միքայելյանին ու Փաշինյանին չտեսակցելու համար». Արման Բաբաջանյան
![]() ԱԺ-ն փետրվարի 11-ի նիստում համաձայնություն տվեց քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկել ԼՀԿ խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը: Կողմ քվեարկեց 116, դեմ ու ձեռնպահ՝ 1-ական պատգամավոր: Օրինագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում և ձերբակալված ու կալանավորված անձանց տեսակցելու հնարավորություն տալ որոշակի խմբի անձանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներին: Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ թեպետ տեսակցությունը չի կարող կարգավորվել տվյալ նախագծով, սակայն, նկատի ունենալով հարցի հնչեղությունը, հորդորեց այն ընդգրկել օրակարգ: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասաց, որ ինքը խնդրի հետ առնչվելու առիթներ նախկինում ունեցել է, երբ ցանկացել է հանդիպել ՔԿՀ-ում գտնվողներից մեկին, սակայն անձին հանդիպելու թույլտվություն է ստացել դատարանից: «Նույնիսկ Մարտի 1-ի իրադարձություններից հետո այսպիսի արգելք չի եղել, արգելքը սկսվել է 2010-11թթ, երբ արդարադատության նախարար է դարձել Հրայր Թովմասյանը, և այս կարգավորումը նախարարության կողմից գործի է դրվել այդ ժամանակ դեռևս անազատության մեջ գտնվող Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի տեսակցություններն ԱԺ պատգամավորների կողմից արգելելու, սահմանափակելու համար»,- հայտարարեց Ա. Բաբաջանյանը՝ նշելով, որ դրան պետք է գնահատական տրվի: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
