Թրամփի վարչակազմը որոշել է զգալիորեն կրճատել այլ երկրներին տրվող ֆինանսական աջակցությունը․ #Reuters
![]() Սպիտակ տունը 2021 ֆինանսական տարում (սկվում է հոկտեմբերի 1-ից) ԱՄՆ Կոնգրեսին կառաջարկի զգալիորեն կրճատել այլ երկրներին տրվող ֆինանսական աջակցությունը։ Խոսքը 21% կրճատման մասին է, միաժամանակ ավելացնելով միջոցները՝ Ռուսաստանին և Չինաստանին հակազդելու համար, գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Վաշինգտոնի վարչակազմի ներկայացուցչին: Ըստ գործակալության՝ ֆինանսական հաջորդ տարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրենսդիրներից կխնդրի այլ երկրներին տրվող ֆինանսական աջակցության համար հատկացնել միայն 44,1 միլիարդ դոլար՝ 11,6 միլիարդ դոլարով պակաս, քան նախատեսված էր այս տարվա համար: Միևնույն ժամանակ, Ուկրաինային ցուցաբերվող օգնությունն առաջարկվում է պահպանել նույն մակարդակում: 2021-ի բյուջեին վերաբերող հայտը կհրապարակվի այսօր, նշում է Reuters-ը: Մեկ տարի առաջ Թրամփն առաջարկել էր Միացյալ Նահանգների կողմից արտասահմանյան երկրներին տրվող օգնության չափը կրճատել 13 միլիարդ դոլարով, սակայն արժանացել էր Կոնգրեսի դիմակայությանը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
