Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 դեկտեմբերի, 2025 թ.

Բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել լողափում լողազգեստ կրելու համար

2480
Կիրակի, 09 փետրվարի, 2020 թ., 16:45
Բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել լողափում լողազգեստ կրելու համար

Օրեր առաջ Մալդիվյան Մաաֆուշի կղզում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել բրիտանուհի զբոսաշրջիկ՝ լողափում լողազգեստ հագնելու համար:

Ոստիկաններին կանչել էին լողափի հանգստացողներն, ովքեր համարել էին, որ բրիտանուհու լողազգեստը չափազանց գրգռիչ է:

Կնոջը տարել են բաժանմունք, որտեղ նրա նկատմամբ մեղադրանք են առաջադրել անպարկեշտ պահվածքի համար, քանի որ կղզու մի շարք լողափերում արգելված է չափազանց բաց լողազգեստներով կրելը:

Այնուամենայնիվ, մի քանի ժամ անց կնոջից ներողություն են խնդրել ու ազատ արձակել: