Կանխատեսվել է նավթի պահանջարկի գագաթնակետը․ #IMF զեկույց
![]() Նավթի համաշխարհային պահանջարկը կհասնի իր գագաթնակետին 2041 թվականին: Այս մասին նշված է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) զեկույցում: Պահանջարկը կկազմի օրական մոտ 115 միլիոն բարել, մինչդեռ ներկայում այն մոտ 100 միլիոն բարել է: ԱՄՀ-ն կանխատեսում է, որ հետագա աճն էներգիայի սպառման արդյունավետության բարձրացմամբ պայմանավորված չի լինի: Ըստ զեկույցի՝ պահանջարկի նվազումն ամենից շատ կանդրադառնա նավթ արտահանող երկրների, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի, Քաթարի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Քուվեյթի և Օմանի վրա: Այս երկրները կարող են մինչև 2034 թվականը ծախսել իրենց խնայած երկու տրիլիոն դոլարը, քանի որ երկրների տնտեսությունները հիմնականում կենտրոնացած են ածխաջրածինների արտահանման վրա, որի հասույթը մինչև 2050 թվականը կնվազի 23-ից 10 տոկոս ՀՆԱ-ի համեմատությամբ: ԱՄՀ-ն արաբական երկրներին խորհուրդ է տալիս պահպանել խնայողական քաղաքականությունը, ձեռնարկել լայնածավալ տնտեսական բարեփոխումներ և դիվերսիֆիկացնել տնտեսությունը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
