Թրամփը վիճել է Ջոնսոնի հետ #Huawei-ի պատճառով․ #Bloomberg
![]() Դոնալդ Թրամփը թեժ հեռախոսազրույցի ժամանակ «հարձակվել է» Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի վրա, որ նա մերժել է ԱՄՆ նախագահի խնդրանքը՝ թույլ չտալ Huawei-ին 5G ցանցեր կառուցել Մեծ Բրիտանիայում: Այս մասին գրում է Bloomberg-ը: Թրամփն ամիսներ շարունակ փորձել է համոզել Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ թույլ չտալ չինական ընկերության մասնակցությունը ցանցի կառուցմանը և դժգոհ է եղել, որ Բ. Ջոնսոնը մերժել է իր պահանջները: Թրամփի ցասումնալի արձագանքը, որի մասին առաջին անգամ գրել է Financial Times-ը, հաստատել է նաև մեկ այլ անձ։ Ըստ նրա՝ դա հարված է Ջոնսոնի համար, քանի որ նա փորձում է Brexit-ից հետո ապահովել առևտրային համաձայնագիրը Միացյալ Նահանգների հետ: Ջոնսոնը ծրագրում էր այցելել Միացյալ Նահանգներ, այցի ժամկետը դեռ սահմանված չէր, սակայն բրիտանական մամուլում հայտնվել են տեղեկություններ, որ նախանշված այցը հետաձգվում է: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
