Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Թուրքիան զրահատեխնիկա է տեղափոխել Սիրիա

765
Ուրբաթ, 07 փետրվարի, 2020 թ., 14:45
Թուրքիան զրահատեխնիկա է տեղափոխել Սիրիա

Թուրքիան սիրիական Իդլիբ նահանգ լրացուցիչ զորքեր է տեղակայել: Այս մասին հաղորդում է Ведомости-ն՝ վկայակոչելով ռուսական դիվանագիտական աղբյուրը: Թերթի զրուցակցը նշել է, որ ժամանած կազմի մեջ կան մի քանի տասնյակ տանկեր և զրահատեխնիկա:

ՌԴ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը հայտարարել է, որ սա կապված է սիրիական բանակի կողմից վերջին հաջողությունների հետ, երբ սիրիական բանակի ստորաբաժանումներն ազատագրեցին զինյալներից Սարակիբ քաղաքը:

Ըստ թերթի՝ Իդլիբում իրավիճակը ծայրահեղ լարված է: Թուրքական բանակին հրամայվել է կանխել սիրիացիների ներթափանցումն Իդլիբ նահանգի խորքերը: Ըստ աղբյուրի՝ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եթե այն չկայունացվի առաջիկա օրերին: