«Սա անձնական վիրավորանք է իմ հասցեին». Նիկոլ Փաշինյան
![]() ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադաձել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ձերբակալությանը: «Սա մի կողմից տխուր, վիրավորական, մյուս կողմից՝ ուրախ իրադարձություն է: Տխուր է, որովհետև ՀՀ դրոշի ու զինանշանի ներքո, ՀՀ ժողովրդի անունից գործող պաշտոնյան կարող է ձեքը երկարացնել կեղտոտ գործարքի համար, վիրավորական է, որ ՀՀ դրոշի ու զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է, օրինակ, վարչապետի կողմից շնորհվող վաստակավոր շինարարի կոչում ստանալու հարցում աջակցելու համար վերցնել 5000 դոլար կաշառք ու վարչապետի միջնորություն ներկայացնել այդ անձին կոչում շնորհելու վերաբերյալ: Սա անձնական վիրավորանք է իմ հասցեին, ժողովրդի հասցեին, 2018թ. ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության արժեքների հասցեին: Չգիտեմ, թե ինչպես կհնչի իմ հայտարարությունը, կարծում եմ՝ նման վիրավորանք հասցրած անձինք պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության: Ուրախ իրադարձություն է նրա համար, որ եթե ՀՀ-ում կա մեկը, որ կասկածում է կոռուպցիանն արմատախիլ անելու մեր վճռականությանը, հասկացան, որ ամեն ինչ ավելի լուրջ է, քան կարող են պատկերացնել: Եթե կան կասկածող մարդիկ, այդ մարդկանց հետևից անպայմանորեն գնալու ենք»,- ասել է գործադիրի ղեկավարը: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
