Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

ԱՄՆ-ն ծրագրում է նոր պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ․ #Handelsblatt

630
Չորեքշաբթի, 05 փետրվարի, 2020 թ., 16:50
ԱՄՆ-ն ծրագրում է նոր պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ․ #Handelsblatt

Միացյալ Նահանգները կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ, եթե Ռուսաստանի Դաշնությունը փորձի ավարտել խողովակաշարի կառուցումը: Այս մասին հայտնում է գերմանական Handelsblatt թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին: Հիշեցնենք՝ դեկտեմբերին ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքի պատճառով ընդհատվել էր գազատարի շինարարությունը:

«Եթե Ռուսաստանը փորձի ավարտին հասցնել Բալթիկ ծովի հատակով գազատարի բացակայող կիլոմետրերի կառուցումը, ապա Ներկայացուցիչների պալատը և Սենատը պատրաստ կլինեն նոր պատժամիջոցների մասին օրենք հրապարակել»,- գրում է թերթը՝ վկայակոչելով Վաշինգտոնի դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրներին:
Այս անգամ պատժամիջոցները կարող են ազդել նախագծին մասնակցող եվրոպական ներդրողների վրա կամ այն ընկերությունների, որոնք պետք է գազ ստանային: «Այս ամենը կարող է շատ արագ պատահել, ասում են աղբյուրները, հնարավոր է՝ մարտից շուտ»,- նշում է թերթը: