Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

#Twitter-ը ծրագրում է նշագրել կեղծ լուսանկարներն ու տեսանյութերը

1650
Չորեքշաբթի, 05 փետրվարի, 2020 թ., 16:40
#Twitter-ը ծրագրում է նշագրել կեղծ լուսանկարներն ու տեսանյութերը

Twitter-ը ծրագրում է նշագրել կեղծ լուսանկարներն ու տեսանյութերը: Այս մասին հաղորդում է ընկերության բլոգը:
Ըստ ծրագրավորողների՝ կհայտնվի հատուկ ինդիկատոր, որը կդիտարկի մեդիանյութերը որպես կեղծ և կուղեկցի հատուկ բացատրությամբ, համաձայն որի նյութը ենթարկվել է էական փոփոխությունների:
Այդ նպատակով սոցիալական ցանցը հաշվի կառնի.

* խմբագրումից հետո բովանդակության կառուցվածքի, ժամանակի, հաջորդականության և կազմի էական փոփոխությունները,
* աուդիո և վիդեո տեղեկատվության ավելացումը: Մասնավորապես, վերնագրերը, ձայնի կամ փոփոխված ենթավերնագրերի առկայությունը։
* կեղծ ֆայլերի առկայությունը՝ իրական մարդու պատկերի հետ: