ԱՄՆ-ն որոշել է շանտաժի ենթարկել աշխարհը․ #Bloomberg
![]() ԱՄՆ իշխանությունները որոշել են շանտաժի ենթարկել աշխարհը՝ չկատարելով Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայնագրի կետերից մեկը, գրում է Bloomberg-ը: Համաձայնագիրը վերաբերում է պետական գնումների կանոններին: Համաձայնագիրը, որից դժգոհ է Վաշինգթոնը, պարտավորեցնում է ԱՀԿ մասնակից երկրներին սեփական պետական գնումների շուկան բացել օտարերկրյա ընկերությունների համար և այն դարձնել առավել մրցունակ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծում է, որ դա հակասում է ազգային շահերին: Նշվում է, որ գնումների ընդհանուր ծավալը, որը կարգավորում է վիճարկվող պայմանագրի միջոցով, կազմում է 1,7 տրիլիոն դոլար: ԱՄՆ-ի կողմից համաձայնագրից դուրս գալը կարող է հանգեցնել անորոշության պետական գնումների շուկայում (գնահատվում է 837 միլիարդ) և վանել արտասահմանյան ընկերություններին: 2019 թվականի օգոստոսին Թրամփն արդեն հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Միացյալ Նահանգները կարող են դուրս գալ ԱՀԿ-ից: Այնուամենայնիվ, այդ հայտարարությունից հետո որևէ կոնկրետ քայլ չէր ձեռնարկվել: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
