Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Սիրիայում գերեվարված գրոհայինները հայտարարել են, որ Թուրքիան աջակցում է ահաբեկիչներին՝ Հալեպի շրջանում ընթացող մարտերում

693
Երեքշաբթի, 04 փետրվարի, 2020 թ., 12:00
Սիրիայում գերեվարված գրոհայինները հայտարարել են, որ Թուրքիան աջակցում է ահաբեկիչներին՝ Հալեպի շրջանում ընթացող մարտերում

Թուրքական կողմն աջակցում է «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության գործունեությանը՝ թե՛ ֆինանսապես, թե՛ մարդկանցով։ Այս մասին պատմել են Հալեպի շրջակայքում սիրիական զինված ուժերի կողմից գերեվարված զինյալները, տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Սիրիական բանակի և զինյալների միջև Հալեպի շրջակայքում տեղի ունեցած մարտերի հետևանքով գերեվարվել է 2 զինյալ, որոնք Սիրիայի քաղաքացիներ են: Այս մասին նրանք հայտնել են հարցաքննության ժամանակ։ «Մեզ ձերբակալեցին թուրք ոստիկանները և ասացին, որ եթե ես նրանց համար չաշխատեմ և չկռվեմ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության կողմից, նրանք կսպանեն կամ կձերբակալեն իմ ընտանիքին: Նրանք ինձ տվել են 100 դոլար աշխատավարձ»,- պատմել է գերեվարվածը: Մահմուդ ալ-Նաջիմ անունով գերեվարված գրոհայինը պատմել է, որ իր հարազատներին «թուրքերն ուղարկել են փախստականների ճամբար և պատանդ են պահում»: «Նրանք ասացին, որ քանի ես աշխատում եմ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի հետ, ընտանիքս անվտանգության մեջ է»,- տեղեկացրել է զինյալը՝ հավելելով, որ խմբավորման ամբողջ ֆինանսավորումը գալիս է Թուրքիայից և Սաուդյան Արաբիայից: