Ռ. Քոչարյանի գործով դատարանն անցավ խորհրդակցական սենյակ
![]() Վերաքննիչ քրեական դատարանի փետրվարի 3-ի նիստում Առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի դեմ բողոք ներկայացրեց դատախազ Պետրոս Պետրոսյանը: Նա նշեց իրավական հիմնավորումները և դատարանին խնդրեց բեկանել Առաջին ատյանի որոշումը և գործն ուղարկել նոր քննության: Պ. Պետրոսյանի բողոքի հիմնական մասը վերաբերում էր դատական վերահսկողությանը: Ըստ նրա՝ Առաջին ատյանի դատարանը որոշում կայացնելիս թույլ է տվել այնպիսի սխալներ, որոնք ազդել են գործի վրա: «Դատարանը դուրս է եկել մինչդատական վերահսկողության սահմաններից, դատարանը չէր կարող որոշել, թե նախաքննական նյութերի որ մասն է գաղտնազերծված»,- հայտարարեց դատախազը: Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատարանը նոյեմբերի 25-ին վճռել էր, որ խախտվել են Ռ. Քոչարյանի իրավունքները: Դատարանն արձանագրել էր նաև, որ նախաքննական նյութերը պաշտպաններին տրամադրելու հարցում գերակայում է հանրային պահանջը, ուստի՝ դրանք ենթակա են տրամադրման և հրապարակման: Դատախազ Պ. Պետրոսյանն ասաց, որ տրամադրվելիք նյութերը չեն պարունակում այնպիսի տվալներ, որոնք Ռ. Քոչարյանի պաշտպանները կարող են կիրառել գործի ընթացքում: Հ. Խուդոյանն էլ նկատեց, որ օրենսդրությամբ պաշտպանական կողմն իրավունք ունի դրանք ստանալ: Ավելին՝ հիշեցրեց, որ քննիչը ժամանակին ասել է, որ պաշտպաններին տրամադրվել են մեղադրյալների մեղքն ապացուցող տվյալներ: Որոշ նախաքննական տվյալներ սակայն հայտնվել են մամուլում: Հ. Խուդոյանը հիշեցրեց, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, ավելի ուշ ինտենսիվ քննություն է սկսվել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, որը մինչև այսօր շարունակվում է։ Դատավոր Ա. Դանիելյանը, լսելով կողմերի փաստարկները, հայտարարեց, որ դատարանն անցնում է խորհրդակցական սենյակ՝ Պ. Պետրոսյանի բողոքի վերաբերյալ վճիռ կայացնելու: Այն կհրապարակվի փետրվարի 6-ին, ժամը 10.30-ին: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
