«Մեր նպատակն ու պահանջը մեկն է՝ կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին և ասել մեր երեխաների տեղը». մայրեր
![]() «Հանցանքի գործով կիսահանցագործ ճանաչված և ապօրինի որդեգրման գործով քննվողը գտնվում է ազատության մեջ: Եթե նա արտոնյալ է, թող ուրեմն բոլորի առաջ դռները բացեն և ազատ արձակեն: Մենք դժգոհություն ունենք այս առումով»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով տուժող կանանցից մեկը՝ դժգոհելով այն փաստից, որ նա ազատության մեջ է: Որդեգրման ապօրինի գործողություններից տուժած մայրերը նշեցին, որ ակցիայի նպատակն ու պահանջը մեկն է՝ կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին և որ, ի վերջո, նա ասի իրենց երեխաների տեղը: «Մեր պայքարը չի դադարելու և արդեն բողոքող մայրերի շուրջ 700 դիմում ուղարկվել է թրաֆիքինգի բաժին: Հույս ունենք, որ նրանք բոլորը կճանաչվեն օրինական տուժող և ամեն մանրուքը կբացահայտվի»,- հույս հայտնեցին ակցիայի մասնակիցները: Տուժածներից մեկը տեղեկացրեց, որ երկու օր առաջ այցելել են Աջափնյակի ՔԿԱԳ և ինչ-որ կնոջ կողմից ականատես եղել նոր «կարվող փաստաթղթերի»: «Նա ի՞նչ իրավունք ունի ձեռք տալ մեր փաստաթղթերին և ծանոթանալ մեր անձնական տվյալներին, ի՞նչ ուղեգրով էր այնտեղ գտնվում, հատուկ պատվերո՞վ միգուցե... Ես այդ մասին զգուշացրել եմ և՛ ԱԱԾ-ին, և՛ ոստիկանությանը: Չի բացառվում, որ այդ անձնավորությունն ուղղորդված է հենց Ռազմիկ Աբրահամյանի կողմից»,- ասաց երեխայից զրկված մայրը: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
