Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Ջրի տակ համբուրվող նորապսակների լուսանկարը գրավել է համացանցը

2447
Կիրակի, 02 փետրվարի, 2020 թ., 21:25
Ջրի տակ համբուրվող նորապսակների լուսանկարը գրավել է համացանցը

Ֆլորիդա նահանգի Ափոփքա քաղաքում աշխատող լուսանկարիչ Քիմբեր Գրինվուդը համացանցում հայտնի է դարձել իր հարսանեկան լուսանկարների շնորհիվ:

Նորապսակների այս լուսանկարները նա արել է Nikon D750 տեսախցիկով, դրանք համադրված են՝ բաղկացած երկու տարբեր լուսանկարներից:

Լուսանկարում պատկերված գետի հոսանքն այնքան ուժգին է եղել, որ լուսանկարիչը ոտքի վրա է մնացել՝ շնորհիվ իր ասիստենտի: Բայց չարչարանքը տվել է իր պտուղները: Ocean Art ֆոտոմրցույթում «Ստորջրյա աշխարհ» անվանակարգում արժանացել է պատվավոր մրցանակի: