Ցուկերբերգը խոստացել է շատերին զայրացնել #Facebook-ում գրառումների հանդեպ նոր մոտեցմամբ
![]() Facebook-ը մտադիր է նոր մոտեցում ցուցաբերել սոցիալական ցանցում հայտնված նյութերի բովանդակության հետ կապված հարցերին, ինչը ենթադրում է հեղինակների խոսքի ազատության պաշտպանություն և տվյալների գաղտնիության ապահովում: Այս մասին Յուտա նահանգում անցկացվող Silicon Slopes գագաթնաժողովում հայտարարել է ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, հայտնում է CNN-ը: «Սա նոր մոտեցում է, և ես կարծում եմ, որ այն շատերին կզայրացնի: Անկեղծ ասած՝ հին մոտեցումը նույնպես վրդովեցրել է շատերին, այնպես որ եկե՛ք փորձենք այլ բան»,- հայտարարել է Ցուկերբերգը: Ըստ նրա՝ սոցիալական ցանցում մարդիկ ավելի հաճախ են խնդրում «հսկայական քանակությամբ նյութերի գրաքննություն անցկացնել», ինչն իրեն դուր չի գալիս: Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ ամեն դեպքում՝ Facebook-ը պետք է հեռացնի ահաբեկչությանը, երեխաների շահագործմանը վերաբերող, բռնության կոչեր պարունակող գրառումները: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
