#Airbus-ը կաշառակերության գործով ռեկորդային տուգանք կվճարի
![]() Աշխարհի խոշորագույն Airbus ավիաընկերությունը պայմանագիր է կնքել Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ, որոնց ուժային կառույցներն ավիաընկերությանը մեղադրում էին կոռուպցիայում ներգրավվածության համար: Ընկերությունը համաձայնել է վճարել ռեկորդային 3.59 միլիարդ եվրո տուգանք: Այդ գումարով ընկերությունը կփակի նաև վերոնշյալ երկրների կողմից իրականացված ողջ ծախսերը: Մեծ Բրիտանիայի Ֆինանսական խարդախությունների դեմ պայքարի բյուրոն (SFO) կստանա 984 միլիոն եվրո, Ֆրանսիայի ֆինանսական դատախազությունը (PNF)՝ 2,083 միլիարդ եվրո, ԱՄՆ արդարադատության նախարարությունն ու Պետդեպարտամենտը՝ համապատասխանաբար 526 միլիոն և 9 միլիոն եվրո: SFO-ն նշում է, որ ընկերությունն ընդունել է իր մեղքը և դատական հետապնդումը դադարեցնելու պայմանագիր կնքել: Բյուրոն ենթադրում է, որ Airbus-ը լիովին համագործակցելու է հետաքննության հետ բոլոր երեք երկրներում, ինչպես նաև պարտավորվում է հաղորդել հետագա հանցագործությունների մասին: Ըստ SFO-ի՝ եթե Airbus-ը չկատարի այս պայմանները, ապա դատական գործընթացը կվերսկսվի: Համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2023թ. հունվարի 31-ը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
