«Դատարանը կողմնակալ է և հակված է իշխանություններին հաճո որոշում կայացնելու». Քոչարյանի պաշտպաններ
![]() Վերաքննիչ քրեական դատարանը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ հունվարի 31-ին քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին Մարտի 1-ի ամբողջական նյութերի տրամադրման դեմ Դատախազության բերած բողոքը: Դատախազությունը բողոքարկել էր Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը տրամադրելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը։ Նիստում Ռ. Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Արմեն Դանիելյանին: Ինչպես նշեց Հ. Խուդոյանը, դատավորը թույլ է տվել դատավարական խախտումներով, ուստի՝ չի կարող արդար լինել: Ըստ պաշտպանների՝ «դատավոր Ա. Դանիելյանը կայացրել է Քոչարյանին կալանավորելու որոշում, կողմնակալ է և հակված է իշխանություններին հաճո որոշում կայացնելու»: Այնուհետ անդրադառնալով ներկայացված բողոքին՝ Հ. Խուդոյանը նկատեց. «Մենք գործ ունենք մի բողոքի հետ, որը ոչ միայն իմ վստահորդի շահերին է վերաբերում, այլև ներկայացնում է ընդհանուր հանրային շահը: Մենք խոսում ենք մի բողոքի մասին, որ շրջանակներում պարզ է դառնալու՝ ՀՀ-ն՝ ի դեմս դատախազության, ՀՔԾ-ի և դատարանների, շահագրգռվա՞ծ է Մարտի 1-ի գործով ամբողջական ու անաչառ քննություն իրականացնել, թե՞ այդ քննությունը պետք է ուղղորդված լինի»,- ասաց պաշտպանը: Քոչարյանի պաշտպանները դատախազության ներկայացրած բողոքը ոչ իրավաչափ որակեցին: Ինքնաբացարկին առարկեց մեղադրող կողմը: Դատախազ Պետրոսյանը նշեց, որ պաշտպանական կողմը խնդիր է դրել ի սկզբանե կանխակալ վերաբերմունք ձևավորել դատարանի նկատմամբ: «Սա ուղղակի սադրանք էր՝ ուղղված դատարանին»,-հայտարարեց նա: Դատական նիստն ընդմիջվեց: Դատավոր Արմեն Դանիելյանն իրեն ներկայացված ինքնաբացարկի վերաբերյալ վճիռը կհրապարակի փետրվարի 3-ին: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
