Բեզոսը 15 րոպեում 13 մլրդ դոլարով ավելացրել է իր ունեցվածքը․ #Bloomberg
![]() Ամերիկյան Amazon առևտրային ինտերնետ-ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը 15 րոպեի ընթացքում ավելացրել է իր ունեցվածքը 13,2 միլիարդ դոլարով, գրում է Bloomberg-ը: Հունվարի 30-ին Amazon-ի բաժնետոմսերը կտրուկ թռիչք են գրանցել 12%-ով՝ հասնելով մինչև 2.1 հազար դոլարի (այնուհետև փոխարժեքը փոքր-ինչ նվազել է): Արժեքորոշումը բարձրացվել է ընկերության հաջող եռամսյակային զեկույցի շնորհիվ, որը, ըստ Bloomberg-ի, «ջարդուփշուր արեց» վերլուծաբանների կանխատեսումները: Մասնավորապես, Amazon-ն իր զեկույցում նշում է, որ գրանցել է 87.4 միլիարդ դոլարի շահույթ, մեկ բաժնետոմսի արժեքը կազմում է 6,47 դոլար (փորձագետները կանխատեսում էին 4,11 դոլար): Այսպիսով, Բեզոսի ունեցվածքն ավելացել է, քանի որ նրան են պատկանում է Amazon-ի բաժնետոմսերի 12%-ը։ Բեզոսի կարողությունը կազմել է 129,5 միլիարդ դոլար: Bloomberg-ը պարզաբանում է, որ այդ փոփոխությունները դեռ չեն արտացոլվել նրա միլիարդատերերի ինդեքսի վարկանիշում։ Ներկա պահին Forbes-ը Բեզոսի ունեցվածքը գնահատում է 116 միլիարդ դոլար: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
