Մասքը մեկ ժամում հարստացել է 2,3 մլրդ դոլարով` #Tesla-ի բաժնետոմսերի արժեքի բարձրացման շնորհիվ. #Bloomberg
![]() Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla կազմակերպության բաժնետոմսերի գինն աճել է, երբ ընկերությունը ներկայացրել է 2019 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքները, գրում է Bloomberg-ը: Արդյունքները գերազանցել են 2018 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ցուցանիշները և վերլուծաբանների կանխատեսումները: Եռամսյակում ընկերության եկամուտը կազմել է 7,384 միլիարդ դոլար՝ ակնկալվող 7,02 միլիարդ դոլարի դիմաց, իսկ ճշգրտված շահույթը մեկ բաժնետոմսի համար կազմել է 2,14 դոլար (կանխատեսվել էր 1,72 դոլար): Ըստ Bloomberg-ի փորձագետների՝ ընկերության բաժնետոմսերի մոտ մեկ հինգերորդը պատկանում է Tesla-ի հիմնադիր Իլոն Մասքին, ով ընդամենը մեկ ժամում իր կարողությունն ավելացել է 2,3 մլրդ դոլարով, որը կազմել է մոտ 36 միլիարդ դոլար: 2019-ի վերջին եռամսյակի ընթացքում Tesla-ն վաճառել է ավելի քան 112 հազար մեքենա, ինչը լավագույն արդյունքն է ընկերության պատմության մեջ: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
