Դեմքի ճանաչման տեխնոլոգիայի պատճառով #Facebook-ը պարտավորվել է վճարել 550 միլիոն դոլար փոխհատուցում
![]() Facebook-ը նախնական դատական համաձայնության է եկել ԱՄՆ Իլինոյս նահանգի օգտատերերից մեկի կողմից դատական հայցի գործով: Օգտատերը սոցցանցին մեղադրում է կենսաչափական տվյալներն ապօրինի հավաքելու և պահելու համար, ասված է Edelson իրավաբանական ընկերության հաղորդագրության մեջ: Ըստ Reuters-ի՝ սոցիալական ցանցը, ըստ համաձայնության, պետք է վճարի 550 միլիոն դոլար: Դատական գործի հիմք է հանդիսացել Tag Suggestions ծառայությունը, որն օգնում էր ավտոմատ կերպով նշել մարդկանց՝ ներբեռնած լուսանկարում: Դատական հայցը ներկայացվել էր 2015-ին։ Ըստ The New York Times-ի՝ Իլինոյսից մի խումբ օգտատերեր մեղադրում են Facebook սոցիալական ցանցին պետական գաղտնիության օրենսդրությունը խախտելու մեջ. մարդկանցից տվյալները հավաքվել են առանց նրանց համաձայնության և առանց նախազգուշացնելու, թե տվյալները որքան ժամանակ կպահպանվեն: Facebook-ը համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքների հետ: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
