Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ.

Մեկ օրում գրեթե 40 հազար սիրիացի փախստական է դարձել

1134
Չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ., 20:10
Մեկ օրում գրեթե 40 հազար սիրիացի փախստական է դարձել

Անցած 24 ժամվա ընթացքում երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Սիրիայի Իդլիբ նահանգում մոտ 40,000 խաղաղ բնակիչ լքել է սեփական բնակավայրերը, գրում է Anadolu գործակալությունը: Ըստ տեղական իրավապաշտպանների, վերջին օրերին սիրիացիները զանգվածաբար հեռացել են Իդլիբ նահանգի հարավից և հարավ-արևելքից, ինչպես նաև Հալեպի նահանգի արևմուտքից և հարավից:

«Անցած 24 ժամվա ընթացքում ևս 39 377 մարդ լքել է իր տները Սիրիայի հյուսիսարևմտյան մարտական գոտիներից»,-նշվում է հայտարարության մեջ:
Հայտնի է նաև, որ դեսկալացիոն գոտու բնակավայրերի բնակիչները լքում են Թուրքիայի հետ սահմանային համեմատաբար անվտանգ տարածքներով: