#Apple ընկերության եռամսյակային շահույթն ավելացել է՝ հասնելով պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին
![]() Apple ընկերության եռամսյակային շահույթն ավելացել է 9%-ով՝ կազմելով 91,8 միլիարդ դոլար: Այս թվերը տեղ են գտել ընկերության հրապարակած հաշվետվության մեջ, որի կենտրոնակայանը գտնվում է Կուպերտինոյում (Կալիֆորնիայի նահանգ): Հաշվետու ժամանակահատվածը 2020 ֆինանսական տարվա առաջին եռամսյակն է, որն ավարտվել է 2019 թվականի դեկտեմբերի 28-ին: «Մենք հիացմունքով տեղեկացնում ենք խոշորագույն եռամսյակային եկամուտների մասին, որոնց ձեռքբերումը նպաստել է մեր սմարթֆոնների մոդելների՝ iPhone 11 և iPhone 11 Pro պահանջարկի աճին, ինչպես նաև ծառայությունների և աքսեսուարների պահանջարկին»,- հայտարարել է Թիմ Քուքը: Ընկերությունը հիմնադրվել է 1976թ-ին, այժմ արտադրում է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետներ, iMac համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iPod երաժշտական նվագարկիչներ և բարձր տեխնոլոգիաների այլ սարքավորումներ: Ընկերությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Կուպերտինոյում, հանդիսանում է աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը: 2018-ի աշնանը նրա շուկայական կապիտալիզացիան գերազանցել է 1 տրիլիոն դոլարը, սակայն այժմ նվազել է՝ հասնելով 960 միլիարդ դոլարի: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
