Երևան`   +14 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

Սմարթֆոններից կախվածությունը հավասարազոր է ծխախոտից կախվածությանը

1500
Չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ., 00:10
Սմարթֆոններից կախվածությունը հավասարազոր է ծխախոտից կախվածությանը

Բոստոնի համալսարանի պրոֆեսոր Ջոել Ռենստրոմը սմարթֆոնից կախվածությունը հավասարեցրել է ծխելուն: Պրոֆեսորի հոդվածը հրապարակել է The Conversation ամսագիրը։

Ըստ գիտնականի՝ պասիվ ծխելը և սմարթֆոններից կախվածությունը շատ ընդհանրություններ ունեն: Ռենստրոմը նշում է, որ ԱՄՆ-ում բնակչության 96 տոկոսը սմարթֆոններ ունի, իսկ ամերիկացիների մեծ մասն օրն անցկացնում է սմարթֆոնը ձեռքին: Դա ազդում է այն երեխաների վրա, որոնց ծնողները անգիտակցաբար ցանկացած ազատ ժամանակ իրենց ձեռք են վերցնում սմարթֆոնները։

Պրոֆեսորն օրինակ է բերել կնոջն, ով իր ազատ ձեռքում պահում է սմարթֆոն կերակրելիս: Նրա կարծիքով՝ մանուկ հասակից նման սովորությունը երեխային ցույց է տալիս վարքագծի օրինակ, որը տպավորվում է նրա հիշողության մեջ: