Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Արթուր Վանեցյանի ուղերձը

276
Երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ., 11:45
Արթուր Վանեցյանի ուղերձը

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ինստագրամյան իր էջում Բանակի օրվան նվիրված շնորհավորական ուղերձ է հղել.

«Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ Բանակի օրվա կապակցությամբ: Հայկական բանակը մեր միասնական ուժն ու մեր հավաքական արժանապատվությունն է, մեր անվտանգ կյանքի թիվ մեկ երաշխիքը:
Մենք ուժեղ էինք երեկ, ուժեղ ենք այսօր, էլ ավելի ուժեղ ենք լինելու վաղը:

Փա՛ռք Հայոց Բանակին:
Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը:
Փա՛ռք Արցախի Հանրապետությանը»: