Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Ալիմենտը չվճարելու նպատակով տղամարդը փոխել է սեռը, բայց՝ իզուր

797
Երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ., 20:25
Ալիմենտը չվճարելու նպատակով տղամարդը փոխել է սեռը, բայց՝ իզուր

Կուրսկի բնակիչը ծայրահեղ քայլերի է դիմել ալիմենտ չվճարելու համար, սակայն խուսափել չի հաջողվել: Նա նախ փոխել է սեռը, ապա՝ անձնագիրը և բնակության հասցեն:

800 հազար ռուբլի ալիմենտի պարտք կուտակած տղամարդու նոր բնակության հասցեն իմացել են դատական կատարածուներն ու գնացել նրա ետևից: Մեծ է եղել նրանց զարմանքը, երբ նախօրոք տրամադրված հասցեում նրանց դիմավորել է մի կին՝ արտաքինից շատ նման որոնվողին: Հետագայում պարզվել է, որ կինը հենց այդ տղամարդն է: Նրան առայժմ միայն նախազգուշացրել են, որ ալիմենտից հետագա խուսափումը կհանգեցնի ադմինիստրատիվ, ապա նաև՝ քրեական պատժի: