Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հենրիկ Հարթենյանը վայր դրեց մանդատը

1014
Երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ., 14:45
Հենրիկ Հարթենյանը վայր դրեց մանդատը

Ավարտվեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հրատապ նիստը: Խմբակցությունը Հենրիկ Հարթենյանից պահանջել է վայր դնել մանդատը, ինչը նրա կողմից ընդունվել է: Այդ մասին հունվարի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը: Նա չմանրամասնեց, թե Հարթենյանն ինչպե՞ս է հիմնավորել կամ բացատրել իր քայլը: Ավագանու արդեն նախկին անդամը նիստից հետո հեռացել է ոչ թե գլխավոր մուտքից, այլ հետնադռնից: