Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Դավիթ Տոնոյանը՝ զորամասում միջադեպի մասին

954
Շաբաթ, 25 հունվարի, 2020 թ., 12:45
Դավիթ Տոնոյանը՝ զորամասում միջադեպի մասին

«Պաշտպանական բանակի հրամանատարությունը շատ կարճ ժամանակահատվածում պարզաբանումներ ներկայացրեց: Փառք Աստծո, չունենք զոհ: Իհարկե մեկ զինծառայող, որն ինքն իրեն է կրակել, ունի վիրավորում, բայց մեր բժիշկներն անում են ամեն ինչ, որպեսզի փրկեն: Զինծառայողը շուտով կտեղափոխվի Երևան: Մյուս զինծառայողը մի թեթև վիրավոր է». հունվարի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած միջադեպին:

Դեպքից այլ մանրամասներ նախարարը չհայտնեց՝ ելնելով նախաքննական գաղտնիքներ չհրապարակելու պահանջից:

«Լինում են նման դեպքեր, ուղղակի մի պահ որոշակի վերահսկողությունից դուրս էր եկել»,- նշեց Տոնոյանը: