Կարո Փայլանին ներկայացրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի
«ՀԱՄՇԵՆՈւՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար, Արևմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավոր Սաիդա Օհանյանը դիմում է ներկայացրել Նոբելյան հանձնաժողով՝ առաջարկելով Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանին, գրում է Ermenihaber-ը: Կազմակերպությունը Կարո Փայլանին նկարագրում է որպես մի մարդ, ով ողջ կյանքը նվիրել է հայ և Մեծ Մերձավոր Արևելքի, ներառյալ՝ Արևմտյան Հայաստանի, Սիրիայի, Իրաքի և հենց Թուրքիայի մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործին: «Այսօր նա այն քչերից է, ով պատասխանատվություն է վերցրել պաշտպանելու մարդասիրական արժեքները, տարածաշրջանի բնիկների, ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքները: Լինելով արմատներով Արևմտյան Հայաստանի Մալաթիայի շրջանից, 1894-1923թթ. Հայոց ցեղասպանության ժամանակ ողջ մնացած հայերի ընտանիքից, որպես իր պատմական հայրենիքում ցեղասպանության զոհերի ժառանգ՝ նա, անձնապես ծանոթ է մարդկության դեմ ուղղված այս սարսափելի հանցագործության բոլոր հետևանքների մասին, որը ճանաչվել և դատապարտվել է Եվրոպայի և Ամերիկայի բոլոր առաջատար երկրների, Եվրախորհրդարանի, ինչպես նաև բազմաթիվ ազդեցիկ միջազգային եւ կրոնական կազմակերպությունների կողմից»,- նշված է դիմումի մեջ: «ՀԱՄՇԵՆՈւՀԻ» միությունը կոչ է արել բարի կամքի տեր բոլոր մարդկանց, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպան բոլոր կազմակերպություններին ու միություններին միանալ իրենց նախաձեռնությանը և իրենց ձայնը տալ Կարո Փայլանին: Նշենք, որ վերոհիշյալ կազմակերպության կողմից Կարո Փայլանն արդեն 2-րդ անգամ է առաջադրվում Նոբելյան մրցանակի: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
«Ներքին Հանդի օրինակով ցույց եմ տալիս՝ ինչ է սպասվում Տավուշում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
3113:48«Ալեն Սիմոնյանը թող գտնի մի հայ ճարտարապետ ու հարցնի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին»․ Ռ․ Մելիքյան
5313:30«Շուռնուխի 10 տներն ինչո՞ւ դեռ չեն կառուցվել»․ լրագրողը՝ Սյունիքի մարզպետին (տեսանյութ)
9012:18«Արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը ևս 9 ամիս կշարունակվի»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
9111:48Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
19609:54Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14508:30